Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կալլասը խոսել է «եվրոպական բանակի» հայեցակարգի մասին

Blog Image

Յուրաքանչյուր անդամ պետություն արդեն ունի իր սեփական բանակը, ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ խոսելով «եվրոպական բանակի» հայեցակարգի մասին։

«Ինչո՞ւ չեմ աջակցում լրացուցիչ բանակի ստեղծմանը։ Յուրաքանչյուր անդամ պետություն արդեն ունի իր սեփական բանակը։ Եթե դուք այս բանակը հատկացնում եք ՆԱՏՕ-ին, չեք կարող այն օգտագործել այլուր՝ չեք կարող պարզապես ստեղծել մեկ այլ, զուգահեռ բանակ։ Կարևոր է, որ մենք խուսափենք այնպիսի կառույցներ ստեղծելուց, որոնք կարող են շփոթություն առաջացնել»,- նշել է Կալլասը։

Send