Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թուրքիան մոտ է Սև ծովի անվտանգության և Ուկրաինայում խաղաղության երաշխավոր լինելուն․ Հաքան Ֆիդան

Blog Image

4 տարվա ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցությունները շարժվում են դեպի հնարավոր երկարատև խաղաղություն, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է ուկրաինական հարցը՝ Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո։

«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք երկարատև խաղաղությանը։ Առնվազն, մենք տեսնում ենք, որ խաղաղության հիմնական հարցերը ակտիվորեն քննարկվում են։ Սև ծովի անվտանգությունը, բնականաբար, ընկնում է Թուրքիայի վրա՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի, որն ունի տարածաշրջանի ամենամեծ նավատորմը։ Այս ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել», - ասել է Ֆիդանը։

Նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ռազմածովային առաքելություն իրականացնել՝ Ուկրաինային տրամադրված երաշխիքների շրջանակներում Սև ծովի անվտանգությունն ապահովելու համար։

Ֆիդանը հատուկ շեշտադրում է կատարել Ուկրաինայի տնտեսական վերականգնման վրա՝ հնարավոր խաղաղության համաձայնագրից հետո։ «Չկա վերքերը բուժելու ավելի ունակ երկիր, քան Թուրքիան։ Մենք գիտենք, թե ինչպես վերականգնել մեր սեփական ռեսուրսները և օգնել կարիքավորներին։ Մեր փորձի և բիզնես համայնքի ներդրումների շնորհիվ մենք կարող ենք նպաստել Ուկրաինայի տնտեսական վերածննդին», - ասել է նա։

Send