Ադրբեջանը նույնպես համաձայնել է խաղաղապահ ուժեր ուղարկել Գազայի հատված, ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգերի մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
«Այն [Թրամփի խաղաղության ծրագիրը] նախատեսում է Միջազգային կայունացման ուժերի ստեղծում: Ես չեմ ուզում, որ ամերիկյան զորքերը այնտեղ լինեն. իսրայելական զորքերի վերադարձը կնշանակի լայնածավալ պատերազմ ու հարաբերությունների կարգավորման բացակայություն, և դա խնդիր է»,- ասել է Ուոլցը «The Hugh Hewitt Show» ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ կլինի միջազգային զորակազմ։ «Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ինդոնեզիան, Ադրբեջանը և այլք, արդեն համաձայնել են մասնակցել», - ասել է Ուոլցը։

Русский