ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.06.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հունիսի 11-ին և 16-ին կեսօրից հետո, 12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 11-ի ցերեկը, 12-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-ի և 12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 34.7°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 8.5°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.5°C

Русский