Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում հողե պատնեշ են կառուցում՝ իրենց կողմից վերահսկվող տարածքը սահմանազատելու համար, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով ԻՊՈւ-ին և արբանյակային լուսանկարներին։
«Իսրայելի բանակը հաստատել է... որ ֆիզիկական պատնեշ է կառուցում այսպես կոչված դեղին գծի տարածքում, այն սահմանից այն կողմ իսրայելցի զինվորները նահանջել են «Համասի» հետ հոկտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրից հետո», - գրել է AP-ն։
Գործակալությունը նշել է, որ այս գիծը սկզբում նախատեսված է եղել լինելու ժամանակավոր, իսկ Իսրայելը հետագայում ավելի է նահանջել։
Հողե պատնեշից բացի, ԻՊՈւ-ն նաև անվտանգության գոտի է ստեղծում դեղին գծի երկայնքով՝ այն հագեցնելով տարբեր սարքավորումներով։ ԻՊՈւ-ն գործակալությանը հայտնել է, որ պատնեշը նախատեսված է այս գծով չարտոնված ներթափանցումը կանխելու համար՝ իսրայելցի զինվորներին, ինչպես նաև Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական բնակավայրերը պաշտպանելու համար։ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և Համասը, Եգիպտոսի, Կատարի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնել էին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայում ուժի մեջ էր մտել հրադադարը։ Համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը նահանջել էին այսպես կոչված Դեղին գիծ՝ պահպանելով վերահսկողությունը Գազայի ավելի քան 50%-ի նկատմամբ։

Русский