Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

ԱՄՆ-ն ամբողջությամբ մերժել է Իրանի առաջարկած 14 կետանոց ծրագիրը․ «Tehran Times»

Blog Image

ԱՄՆ-ն ամբողջությամբ մերժել է Իրանի հակամարտության կարգավորման 14 կետանոց ծրագիրը, հաղորդել է «Tehran Times»-ը։

Ըստ թերթի՝ Թեհրանը Վաշինգտոնից ստացել է պատասխան, որում ամերիկյան կողմը հավատարիմ է մնացել իր ճնշման քաղաքականությանը, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Նշվում է, որ եթե ԱՄՆ-ն ընդունի Իսլամական Հանրապետության առաջարկները, Թեհրանը պատրաստ կլինի սկսել բանակցությունների երկրորդ փուլը, այդ թվում՝ միջուկային հարցի վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանը պետք է համաձայնության գա Վաշինգտոնի հետ, հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը կանգնած է կործանման առաջ։ Նա ասել է, որ դա «միայն ժամանակի հարց է»։

Send