ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը մանկապծության համար դատապարտված և բանտում ինքնասպան եղած Ջեֆֆրի Էպշտեյնի հետ ընկեր չի եղել, և որ երբեք չի այցելել նրա կղզի։
Նրա խոսքով՝ Էպշտեյնը և լրագրող Մայքլ Վոլֆը դավադրություն են կազմակերպել՝ իրեն և նրա նախագահությանը վնասելու համար։
«Ես ոչ միայն Ջեֆֆրի Էպշտեյնի հետ ընկեր չեմ եղել, այլև Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Էպշտեյնը և Մայքլ Վոլֆ անունով անբարոյական սուտ խոսող գրողը դավադրություն են կազմակերպել՝ ինձ և/կամ իմ նախագահությանը վնասելու համար։ Սա արմատական ձախերի միակ հույսն է, որոնցից մի քանիսին ես մտադիր եմ դատի տալ։
Ավելին, ի տարբերություն շատերի, ովքեր սիրում են «ցեխ շպրտել», ես երբեք չեմ եղել Էպշտեյնի աղտոտված կղզում, մինչդեռ այս կոռումպացված Դեմոկրատների գրեթե բոլորն ու նրանց դոնորներն են եղել», - գրել է Թրամփը «Truth Social» հարթակում։

Русский