Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ զրույցում գոհունակություն է հայտնել ժամանակավոր հրադադարի կապակցությամբ և վստահեցրել, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։

Русский