Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպեց գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեին
Դեսպանին ներկայացվեցին գործակալության գործունեության հիմնական ուղղություններն, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Ա. Սմբատյանը տեղեկացրեց նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու միջոցառմանը։

Русский