Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանում բեռնատարների երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ է պետք իմանալ

Blog Image

2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք՝ նպաստելով հանրային անվտանգության պահպանմանը։

ՆԳՆ ոստիկանություն

Send