Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Վլադիմիր Զելենսկին վտանգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները, հայտնել է Bloomberg-ը։
Շաբաթ օրը Թրամփը լրագրողներին ասել է, որ Զելենսկին «կարող էր բազմիցս կարգավորել այս հակամարտությունը, սակայն նախընտրեց դա չանել»։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ, և պահանջել է Զելենսկուց դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։
Զելենսկին վտանգում է Թրամփի հետ իր հարաբերությունները... Նա ԱՄՆ առաջնորդի հետ բախման ուղու վրա է։
Ինչպես նշում է Bloomberg-ը, շարունակելով հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ Զելենսկին գնալով ավելի մեծ վտանգի է ենթարկում Թրամփի հետ հարաբերությունները՝ բախման հավանականություն ստեղծելով։ Սա սպառնալիք է ներկայացնում Կիեւի համար՝ հաշվի առնելով Ուկրաինայի շարունակական կախվածությունը ԱՄՆ-ից սպառազինությունների գնումներից և Վաշինգտոնից ստացվող հետախուզական տվյալներից։
Գործակալության տվյալներով՝ Զելենսկու և Թրամփի միջև լարվածություն բազմիցս է առաջացել Ուկրաինայում հակամարտության ընթացքում, սակայն այս նոր առճակատումը կարող է շատ ավելի վտանգավոր լինել։

Русский