Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում։
Միրզոյանն ասել է, որ այս գործընթացում որոշակի առաջընթաց է գրանցվել։
«Սահմանների բացումը, դիվանագիտական կապերի հաստատումն ու երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող են զգալի դեր խաղալ տարածաշրջանում կայունության ու բարգավաճման ամրապնդման մեջ», - նշել է նա։

Русский