«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացվի։
Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312,2 մլն դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246,9 մլն դրամ։
Ըստ կառավարության՝ առաջացել է 65,2 մլն դրամի տարբերություն, որը գործադիր իշխանութոյւնն առաջարկում է լրացնել բյուջետային վերաբաշխման միջոցով։

Русский