Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը

Blog Image

«News.5tv.am»-ի ունեցած տեղեկություններով Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից: 

Աղբյուրը պատմել է, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել: Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը: 

Գործով հանրային մեղադրող է նշանակվել, ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը: 

Դատախազությունից հաստատել են, որ Խաչատուր Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա, սակայն հավելեցին, որ հեռանալը կապված չէ Վեհափառի գործի հետ, ասացին, որ քրեական հետապնդումը Գալստյանն է սկսել, գործը մեղադրական եզրակացությամբ ինքն է դատարան ուղարկել:

 

Send