Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավարտել է վենեսուելական նավթի իր առաջին, 500 միլիոն դոլարի հասնող բեռի վաճառքը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
Ըստ խոսնակի՝ առաջիկա օրերին և շաբաթներին սպասվում են նոր գործարքներ։
«The New York Times»-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը համակարգում է ջանքերը՝ վաճառելու ընդհանուր առմամբ 50 միլիոն բարել վենեսուելական նավթ, որը մնացել է չօգտագործված այն բանից հետո, երբ Վաշինգտոնը դեկտեմբերին շրջափակում է սահմանել հանրապետության ափերի մոտ եղած, պատժամիջոցների ներքո տանկերների վրա։
«Առաջին վաճառքն արդեն տեղի է ունեցել, և վաճառքը կշարունակվի անորոշ ժամանակով», - հրատարակությանը հայտնել է նախարարության խոսնակը։

Русский