Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքվի բանտից վերադարձածներն իրար հաճախ են հանդիպում․ ինչպե՞ս է Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը

Blog Image

Բաքվի բանտից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին MediaHub-ին հայտնել է Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանը շարունակում է բուժում ստանալ՝ ժամանակին ընդունելով բժիշկների նշանակած դեղամիջոցները։

«Ամենակարևորն այն է, որ հայրս ինքնուրույն է, անկողնային ծանր վիճակում չէ։ Չեմ կարող ասել, որ առողջական խնդիրներ այլևս չունի, բայց պրոֆիլակտիկ բուժումները շարունակվում են»,- MediaHub-ին ասաց Վերա Խաչատրյանը։

Խաչատրյանը հայտնել է, որ հորը հաճախ այցելում են Բաքվի բանտում նրա գերության օրերի ընկերները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլջեքջյանը։

«Տղաները կապ են պահում հայրիկիս հետ, հաճախ են տեսնվում։ Հիմնականում գերության օրերի մասին չեն խոսում, մենք էլ ավելորդ հարցեր չենք տալիս։ Նրանք միայն վստահեցրել են, որ այնտեղ իրենց չեն խոշտանգել»,- հավելեց Վերա Խաչատրյանը։

Send