Ռուսաստանի ՀՕՊ տագնապի ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 384 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերը (սեպտեմբերի 29-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 30-ի Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն) ՀՕՊ տագնապի ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 384 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)», - ասվում է հայտարարության մեջ։
Անօդաչու թռչող սարքերը խփվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի և Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Բաշկորտոստանի, Ղրիմի, Թաթարստանի, Պերմի երկրամասի և Սև ծովի վրայով։

Русский