Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Lexus»-ով վթարի է ենթարկվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենի տեղակալը, վիրավnր կա. Shamshyan

Blog Image

Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լևոն Մովսիսյանի վարած «Լեքսուս» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Համբարձումյանի վարած «Մերս» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արման Ղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 
  
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
  
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մովսիսյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում՝ որպես տնօրենի տեղակալ: 

Send