ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկն այս տարվա առաջին եռամսյակի համար։
Բյուջե է մուտքագրվել 459 միլիարդ 270 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 49 միլիարդ 916 միլիոն դրամ ավել։
Հարկատուների ցանկի առաջատարն է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել ավելի քան 21.3 միլիարդ դրամ։
Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն է․ շուրջ 19.7 միլիարդ դրամ։ Եռյակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 15.5 միլիարդ դրամ։
Հնգյակում են «Գրանդ Տոբակո»-ն (11.5 մլրդ դրամ) և «Սոֆթ Կոնստրակտ»-ը (8 մլրդ դրամ)։
Տասնյակում ընդգրկված են «Իմվբամ», «Դիջիթեյն», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Սիթի» և «Թեղուտ» ընկերությունները։
Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Русский