Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին

Blog Image

ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում շրջայց եմ կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։ Այդ մասին հայտնում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

 

«Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

 

Այցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ»,- նշել է նա։

Send