Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հերթական հարձակմանը

Blog Image

Հուլիսի 2-ի գիշերը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակմանը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով գիշերը 3:00-ի սահմաններում։ «Մեկ քվադրոկոպտեր կարմիր ներկով տարա է նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածքի վրա։ Երկրորդ անօդաչու թռչող սարքը, որը ամրացված է եղել իմիտացիոն պայթուցիկ սարքի, ընկել է (ակնհայտորեն ոչ պատահաբար) մեր տարածք՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի անմիջական մոտակայքում», - ասվում է հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը միջադեպը որակել է որպես ռուս աշխատակիցներին վախեցնելու փորձ և ընդգծել, որ նման հարձակումների շարունակման և դրանց հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրում է շվեդական կողմը՝ համաձայն 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի։ 

Փաստաթղթի համաձայն՝ դիվանագիտական հարաբերությունների խզումը և զինված հակամարտությունը չեն ազդում դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության վրա։

Send