Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար Գայի պողոտայում, բախվել են «Kia» և «Hongqi», վարորդ է կյանքից հեռացել. Shamshyan

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա - Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։

Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send