Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արջը հարձակվել է տղամարդու վրա, նա ստացել է գլխի և այլ վնասվածքներ․ ՌԴ

Blog Image

Արխանգելսկի հարավային շրջանի անտառում արջը հարձակվել է տղամարդու վրա։ Տղամարդը վիրահատվել է Կոտլասի կենտրոնական շրջանային հիվանդանոցում և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում, հայտնել են տարածաշրջանային առողջապահության նախարարությունից։

 

«Վիրահատությունից հետո հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս նա գտնվում է կայուն, ծանր վիճակում», – հայտնել են առողջապահության նախարարությունից։

Տղամարդը ստացել է գլխի և այլ վնասվածքներ: Առողջապահության նախարարությունը չի մանրամասնել հարձակման հանգամանքները։

Send