Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Հավատում եմ, որ հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»․ Ռոման Բերեզովսկին՝ «Արարատ-Արմենիա»-ի մասին

Blog Image

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» նկատմամբ «Արարատ-Արմենիա»-ի տարած հաղթանակը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակով՝ 2:1։

«Իմ կարծիքով՝ առաջին խաղում հաղթելով «Ցելյե»-ին, «Արարատ-Արմենիա»-ն փոքր, բայց շատ կարևոր քայլ արեց։ Կասկած չունեմ, որ սլովենացիների հետ պատասխան խաղում շատ բարդ է լինելու։ Բայց, ըստ իս, երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», և թե՛ «Սլովանին»։

Այնպես որ, ես հավատում եմ, որ շուտով հայկական ակումբը պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում armsport.am-ը՝ հղում անելով «РБ Спорт»-ին։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Սլովենիայում։ Այս արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը դուրս կգա Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի շվեդական «Մյելբյու» և սլովակյան «Սլովան» զույգի հաղթողի հետ։

Send