Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ադրբեջանի քաղաքացիներ են դատապարտվել ԻԼԻՊ-ը ֆինանսավորելու համար

Blog Image

Սումգայիթի՝ ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից ձերբակալված և ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրվող Էլդար Ջալիլովի և Սամիր Շեյդաևի քրեական գործով դատական ​​նիստը։

Դատարանը Էլդար Ջալիլովին և Սամիր Շեյդաեւին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Նրանք պատիժը կրելու են խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Ադրբեջանի ՊԱԾ-ի կողմից ձերբակալված Էլդար Ջալիլովին և Սամիր Շեյդաևին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 214-1-ին հոդվածով (ահաբեկչության ֆինանսավորում)։ Ըստ մեղադրանքի՝ պարզվել է, որ 2021 թվականից սկսած՝ Էլդար Ջալիլովը և Սամիր Շեյդաևը դրամական փոխանցումների արագ համակարգերի միջոցով տարբեր ժամանակահատվածներում գումարներ են ուղարկել արտերկրում գտնվող երրորդ անձանց. այդ միջոցներն այնուհետև ուղղվել են «Իրաքի և Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը զենք և այլ նյութեր ձեռք բերելու նպատակով։

Send