Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուբինյանն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Blog Image

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը։

Կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։

Ազգային Ժողով

Send