Հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը սցենարիստ, հրապարակախոս Վահրամ Սահակյանի ձերբակալության առնչությամբ գրել է․
«Վահրամ Սահակյանին ձերբակալելը «ինքնիշխանության», «ազատության», «իրական» Հայաստանի իրականության, իշխանության «բարձր» լեգիտիմության, խոսքի «ազատության» և եվրոպական արժեքներին ձայնի արագությամբ մոտենալու գրավականն ու ցուցիչն է:
Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»:
Հիշեցնենք՝ Վահրամ Սահակյանին այսօր ձերբակալել են ֆեյսբուքյան գրառման համար, մեղադրում են «ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեջ։

Русский