Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան օգտագործել է դաշնակիցների արբանյակային պատկերները Ռուսաստանի դեմ դեռ ՀՌԳ-ի մեկնարկից առաջ․ NYT

Blog Image

Ուկրաինան սկսել է օգտագործել դաշնակիցների արբանյակային պատկերները Ռուսաստանի դեմ 2022 թվականին հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ, գրել է «The New York Times»-ը։ 

Ըստ NYT-ի՝ արբանյակային տվյալները նախկինում փոխանցվել են դանդաղ․ պատկերների մատակարարումը կարող էր տևել մի քանի օր։

Այժմ պատկերների արագ փոխանցումը ռազմական գործողությունների առանցքային տարր է դարձել։ Ուկրաինական զորքերին ԱՄՆ-ի և Նիդեռլանդների ընկերությունները սարքավորումներ են տրամադրում այս պատկերներով աշխատելու համար։

Ըստ թերթի՝ պատկերները փոխանցվում են խաղային կոնսոլներ նման սարքերի։ Օպերատորներն օգտագործում են այս սարքերը՝ թիրախներ գտնելու, թռիչքի հետագծերը հաշվարկելու և «անօդաչու թռչող սարքերի կրակոցներ» իրականացնելու համար։ Որոշ դեպքերում օպերատորները կարող են իրենք կառավարել արբանյակները։ Հնարավոր է օրական ավելի քան 15 անգամ պատկերներ ստանալ նույն թիրախից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մինչև 15 րոպե։

NYT-ը բացատրել է, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանում թիրախներին։

Send