ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (31.08-05.09.2026թ.)
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 31-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 31-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 1-2-ին գիշերը և կեսօրից հետո, 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5 ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7։

Երևան քաղաքի սեպտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.7°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 9.0°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.7°C

Русский