Քաղաքական և ռազմական դաշինքների պատվիրակությունները քննարկել են անվտանգության պարամետրերը և հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները, ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը Ժնեւում եռակողմ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ մի շարք հարցեր են պարզաբանվել, իսկ մյուսները թողնվել հետագա համակարգման։
«Առաջընթաց կա, բայց այս փուլում մենք չենք կարող որևէ մանրամասնություն բացահայտել։ Հաջորդ քայլը մշակված լուծումները նախագահների քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ կոնսենսուսի հասնելն է։ Մեր խնդիրն է դրա համար պատրաստել գործնական, այլ ոչ թե միայն ձևական հիմք»,- հավելել է Ռուստեմ Ումերովը։

Русский