Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իսրայելա-ամերիկյան հարձակում Իրանի վրա․ նոր մանրամասներ

Blog Image

- Կատարը փակում է իր օդային տարածքը։

Կատարում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին «թաքնվելու» նախազգուշացում է տվել մինչև հետագա ծանուցում` տեղեկացնելով նրանց հրթիռային սպառնալիքի և անխուսափելի հարվածների մասին։ Կատարի իշխանությունները հայտարարել են իրանական հրթիռ որսալու մասին։ 

Բահրեյնի Մանամայում մի քանի պայթյուններ են լսվել։

Մոտ 20 ամերիկյան և իսրայելական կործանիչներ, ըստ տեղեկությունների, թռչում են Դարաայի վրայով՝ Իրանը ռմբակոծելու համար։

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկական օբյեկտի վրա։

Իսրայելի վրա իրանական հրթիռային հարվածների երրորդ ալիքն է տեղի ունեցել։

Պայթյուններ են հնչել  Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում։

Իրանի բալիստիկ հրթիռները հարվածել են ԱՄԷ-ում գտնվող Ալ-Զաֆրա ավիաբազային։

ԱՄԷ-ն ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը։

Send