Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փոխնախագահ Ալիանան դարձել է Պարագվայի նոր ղեկավարը բանկային սկանդալից հետո

Blog Image

Պարագվայի փոխնախագահ Պեդրո Ալիանան ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը՝ նախագահ Սանտյագո Պենյայի պաշտոնանկությունից (իմփիչմենթից) հետո։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի երկու պալատների ներկայությամբ։

52-ամյա Պեդրո Ալիանան, ով 2023 թվականից զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, կղեկավարի երկիրը մինչև գործող նախագահական ժամկետի ավարտը՝ 2028 թվականի օգոստոսը։ Երդում տալուց հետո արտասանած խոսքում նա խոստացել է կայունացնել տնտեսությունը և աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին, որոնցից շատերը ֆինանսական ճգնաժամի պատճառով կորցրել են իրենց խնայողությունները։

Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան հայտարարել էր հրաժարականի մասին տեղական «Ueno» բանկի սնանկացումից հետո, որի հետ նա, ըստ ենթադրությունների, կապ է ունեցել։ Բանկում պահվել էր մոտ 850 միլիոն դոլարի հանրային միջոց։ Բանկի փլուզման հետևանքով շուրջ 3 միլիոն պարագվայցի՝ երկրի ընդհանուր բնակչության մոտ կեսը, զրկվել է իրենց գումարներից օգտվելու հնարավորությունից։

Նոյեմբերի 5-ին Պարագվայի Պատգամավորների պալատը նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց էր սկսել։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին Կոնգրեսի շենքի մոտ՝ ձեռքներին պահելով «Վերադարձրե՛ք մեր գումարները» գրությամբ պաստառներ։ Նոյեմբերի 6-ին Սանտյագո Պենյան հեռացվել էր պաշտոնից։

Այսօր Պենյան ձերբակալվել է իր բնակարանում. բանկային ճգնաժամի վերաբերյալ հետաքննության ընթացքում նա կլինի տնային կալանքի տակ։

Send