Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փարիզում գողացել են 150,000 եվրո արժողությամբ շափյուղա և այլ իրեր

Blog Image

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գողացել են 150,000 եվրո արժողությամբ շափյուղա և այլ արժեքավոր իրեր զարդեր տեղափոխող կուրիերների վրա հարձակման ժամանակ, գրել է «Le Figaro»-ն՝ հղում անելով դատախազությանը։

Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ Գողը մուրճով հարձակվել է երկու կուրիերների վրա, հենց որ նրանք դուրս են եկել իրենց մեքենայից։ Հարձակվողը հարվածել է սուրհանդակներից մեկին քունքին ու գողացել զարդերով, ոսկով լի հինգ պայուսակ։ Այնուհետև հանցագործը փախել է սկուտերով։

Տուժածը հոսպիտալացվել է։ Վնասը կազմել է 160,000 եվրո, որից 150,000 եվրոն շափյուղայի արժեքն է։ Դատախազությունը պարզաբանել է, որ հանցագործը, հավանաբար, լավ է իմացել բեռի առաքման ժամկետը և արժեքը։ Նա, ինչպես գողացված զարդերը, դեռ չեն հայտնաբերվել։

Send