Վերջին օրերին Գերմանիայի կառավարությունը քննարկել է երկրից մի քանի ռուս դիվանագետների արտաքսման, ինչպես նաև Բոննում գործող վերջին ռուսական գլխավոր հյուպատոսության փակման հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է «Der Spiegel» ամսագիրը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Քննարկումները սկսվել են Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հետ կապված միջադեպից, որի համար Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է մեղադրել Ռուսաստանին։
Գերմանիայի կառավարության ծրագրերում է նաև Բեռլինում Ռուսական տան հնարավոր փակումը։ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը և արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը սեպտեմբերի 1-ի երեկոյան միասին կհանդիպեն մամուլի հետ՝ զեկուցելու Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննության արդյունքների և կառավարության հնարավոր հաջորդ քայլերի մասին։

Русский