Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ

Blog Image

Լեհաստանը հրաժարվում է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», ասել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստում։

«Խորհրդի ձևի վերաբերյալ որոշակի ազգային կասկածներ ունենալով՝ Լեհաստանը չի միանա «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում, բայց մենք կվերլուծենք դա», - նշել է Լեհաստանի վարչապետը։

Տուսկը ասել է, որ Վարշավան կշարունակի վերլուծել իրավիճակն ու ճկուն մնալ իր որոշումներում։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մնում են առաջնահերթություն, և որ երկիրը կարող է վերանայել իր որոշումը, եթե հանգամանքները փոխվեն։

 

Send