Արդեն 6 օր է, ինչ Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ու ամենալկտի ձևով վիրավորական արտահայտություններ հնչեցնում։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա նշեց, որ ի հեճուկս այն բանի, որ իրենք շարունակական կերպով հնչեցնում են իրենց բողոքը, այդ ամենը շարունակվում է։
«Մենք միշտ կանգնած ենք եղել Հայաստանի կողքին, մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր դեսպանատան դիմաց, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ շատ հստակ ամեն ինչ ասացի»,- նկատեց նա։

Русский