Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Միլիարդատեր Թրամփն ավելի է հարստացել

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 1.4 միլիարդ դոլարով ու հասել 6.5 միլիարդ դոլարի, գրել է Forbes-ը։ 

Թրամփն աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում 700-րդ տեղից բարձրացել է 645-րդ տեղը։

Այս աճի հիմնական շարժիչ ուժը կրիպտոարժույթային նախագծերն են։ Նրա կարողությունն աճել է «World Liberty Financial»-ի տոկենների և բաժնետոմսերի վաճառքի շնորհիվ։ Նրա կարողությանը նպաստել է նաև դատարանի որոշումը, որը Թրամփին ազատել է 517 միլիոն դոլար գումարած տոկոսները վճարելուց։ Ավելին, նախագահի ֆինանսական դիրքը ամրապնդվել է անշարժ գույքի գների աճի շնորհիվ։

Օրինակ՝ նրա Մար-ա-Լագո կալվածքը, որը գնվել է 1985 թվականին 10 միլիոն դոլարով, այժմ գնահատվում է 560 միլիոն դոլար։ Գնի աճը կազմել է 200 միլիոն դոլար։

Send