Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին

Blog Image

Վաղահաս ձմերուկները կարող են պարունակել նիտրատների բարձր մակարդակ՝ հասունացումը արագացնող պարարտանյութերի օգտագործման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Դմիտրի Կարպենկոն։

Մասնագետի խոսքով՝ ամռանը աղիքային վարակների հիմնական աղբյուրը աղտոտումն ու պաթոգեն միկրոօրգանիզմներն են մթերքի մակերեսին։ Ինչ վերաբերում է նիտրատներին, դրանց կոնցենտրացիան վաղահաս ձմերուկներում կարող է նորմայից բարձր լինել, քանի որ ազոտական ​​պարարտանյութերը հաճախ օգտագործվում են հատապտուղների աճը արհեստականորեն արագացնելու համար։

Մասնագետը խորհուրդ է տվել խուսափել կեղևի մոտի սպիտակ միջուկից, քանի որ այստեղ կարող են կուտակվել նիտրատային միացություններ։

Send