Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հեգսեթը պաշտոնից հեռացրել է ԱՄՆ բանակի ռազմավարական պլանավորման գծով տնօրենին

Blog Image

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնից հեռացրել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ռազմավարական պլանավորման գծով տնօրեն, գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիային։ Սա տեղի է ունենում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է «The Atlantic»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Պարբերականը նշել է, որ պաշտոնանկության պատճառների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել։

Ըստ աղբյուրների՝ Սիլվիայի տվյալներն արդեն հանվել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեի կայքից, իսկ նրա փոխարինողի անունը դեռ հայտնի չէ։ Աղբյուրներն ասել են, որ գեներալ-լեյտենանտը պաշտոնանկ է արվել Հեգսեթի կողմից վստահության կորստի, նաև պաշտպանության նախարարի՝ քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները դաշնակիցներին զգուշացրել էին նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի ուղղությամբ հնարավոր նոր հարվածների մասին։ Թեև նոր գործողության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, Պարսից ծոցի երկրներն արդեն պատրաստվում են իրավիճակի հնարավոր սրմանը։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփը խոսել է թե՛ նոր հարվածների, թե՛ հակամարտության շուտափույթ ավարտի հնարավորության մասին, մինչդեռ Թեհրանը և տարածաշրջանային միջնորդները փորձում են վերսկսել բանակցությունները։ 

Send