Զոհվել է լիբանանյան բանակի զինծառայող Պատրիկ Բեքարյանը, որը 2026 թվականի ապրիլի 19-ից համարվում էր անհետ կորած։ Այս մասին նշվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ հաստատվել է, որ նա զոհվել է իր ավտոմեքենայի վրա իսրայելական օկուպացիոն ուժերի կրակի հետևանքով, որոնք այնուհետև վերցրել են նրա մարմինը։
Վերջինիս աճյունը 2026 թվականի հուլիսի 15-ին փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Պատրիկ Բեքարյանը ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 16-ին Լիբանանում։ Նա լիբանանյան բանակ է զորակոչվել 2024 թվականի մարտի 7-ին։

Русский