Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ռազմական կառույցների նկատմամբ

Blog Image

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ կապված կառույցների նկատմամբ՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի դեմ «Զենքի չտարածման մասին» օրենքի համաձայն։

Պատժամիջոցների ցանկը ներառում է հետևյալ ռազմական կառույցները.

▪️Ռուսաստանի ցամաքային զորքեր;
▪️Հրթիռային և հրետանային գլխավոր վարչություն;
▪️1061-րդ լոգիստիկ կենտրոն;
▪️Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջադեմ միջծառայողական հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչություն;
▪️Միջազգային ներդրումային ընկերություն։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև հետևյալ ռուս քաղաքացիները՝ Ալեքսանդր Պրիխոդկոն, Անդրեյ Գուսեւը, Անդրեյ Կոսոլապովը, Վլադիսլավ Մորոզիկը և Սերգեյ Ցիբարևը։

Պատժամիջոցները արգելում են ամերիկացի անհատներին և կազմակերպություններին գնել կամ պայմանագրեր կնքել նշված անհատների և կազմակերպությունների հետ որևէ ապրանքի, տեխնոլոգիայի կամ ծառայության մատակարարման համար։

Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 24-ին։ Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են ներառված Չինաստանի, Մալայզիայի, Իրանի և Սիրիայի քաղաքացիներ։

Send