Ուկրաինայի խաղաղության բանակցությունների կարևորագույն փուլում ենք, և միևնույն ժամանակ, հավանաբար, ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրին, քան վերջին չորս տարիների ընթացքում որևէ այլ պահի, ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը «Buitenhof»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «ակտիվորեն աշխատում ենք» երեք փաստաթղթերի վրա։ «Առաջինը 20 կետանոց խաղաղության ծրագրի շրջանակային փաստաթուղթն է։ Երկրորդը՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն են։ Եվ երրորդը՝ Ուկրաինայի վերակառուցումը։ Այսպիսով, մենք այժմ աշխատում ենք մանրամասների վրա ամերիկացիների, եվրոպացիների և ուկրաինացիների հետ միասին», - պարզաբանել է երկրի նախագահը
Ստուբն ընդգծել է, որ Ռուսաստանին համարում է Եվրոպայի և ամբողջ արևմտյան աշխարհի «թիվ մեկ սպառնալիք»։

Русский