Ռուսաստանի Դաշնությանն ի պատասխան՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ցանկացած հարձակում կհամարվի միտումնավոր և կանխամտածված։
«Քանի որ Ռուսաստանը, ինչպես պնդում է, պատերազմ չի վարում, այլ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողություն», որը սահմանմամբ պետք է սահմանափակվի ռազմական թիրախներով, այլ ենթակառուցվածքների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ցանկացած հարձակում պետք է համարվի անբարյացակամ գործողություն, հետևաբար, լեհ դիվանագետի վրա ցանկացած հարձակում»։
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները լուրջ իրավական ու միջազգային հետևանքներ են առաջացնում և կրկին խաթարում են «նրա դերը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ»։
«Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ուկրաինայի վրա ցանկացած հարձակում, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական բնակչության դեմ, հետևողականորեն համարում է անհիմն ագրեսիայի գործողություններ, որոնք հանգեցնում են մարդկային զանգվածային զոհերի և ենթակառուցվածքների կորստի»,- նշել է երկրի ԱԳՆ-ն։
Մայիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական բանակը սկսում է «հետևողական, համակարգված հարվածներ» է հասցնել Կիեւում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և «որոշումների կայացման կենտրոններին»։ ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ էր արել օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, «հնարավորինս արագ լքել Կիեւը»։

Русский