Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել

Blog Image

Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Գեղամ Նազարյանը առաջին ընթերցմամբ քննարկման  է ներկայացրել իր հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա առաջարկել է նաեւ օրենքում ավելացնել մեկ տոն՝ Նավասարդը: Նազարյանն առաջարկում է այն ամրագրել որպես ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր ու նշել  օգոստոսի 11-ին: Հեղինակը կարծում է, որ այդ տոնը կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանն ու  տարածմանը, կարեւոր օր կդառնա սփյուռքահայերի՝ Հայաստան ժամանելու եւ տոնակատարություններին մասնակցելու համար:

Օրը կլինի աշխատանքային: Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերն ու դրանք բերվել են առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած կարգի:

 

Send