ՆԳՆ-ից հայտնում են.
«Հուլիսի 15-ի վաղ առավոտյան Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ձեռնարկված հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։
Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։
39 և 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Քննությունը շարունակվում է»։

Русский