Այսօր՝ դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Առինջ մոլի մոտ՝ Արտաշատի խճուղում, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Ստելլա Բ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, քաղաքացիների հետ վիրավորին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բարոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Русский