Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20.08-25.08.2026թ.)

 

   

Ուշադրություն
Օգոստոսի 20-25-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

 

Երևան քաղաքի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        37.7°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              13.1°C 1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       25.8°C

Send