Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան

Blog Image

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արարատ Բ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Սևակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send