Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Blog Image

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

«Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Հայտնաբերվել և առգրավվել են 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Send