Իրանը գուցե շարքից դուրս է բերել Բահրեյնի ամենաբարձր կետ Ջաբալ ալ-Դուխանում տեղակայված «AR-327» օդային վաղ նախազգուշացման ռադարը։
Այն տեղակայված է 134 մետր բարձրության վրա։
Բրիտանական BAE Systems ընկերության կողմից արտադրված հեռահար, 3D օդային հսկողության ռադարը տեղակայված է ֆիքսված ռադոմում։ Ռադարը վերահսկում է Պարսից ծոցի նավագնացության ուղիներն ու Հորմուզի նեղուցի օդային մուտքերը։
OSINT վերլուծաբանների տվյալներով՝ Իրանի կողմից հրապարակված պատկերներում ծխի ամպերը տեղորոշվել են անմիջապես ռադարի տեղակայման վայրի վրա՝ ~26.0375° հյուսիսային լայնության, 50.5420° արևելյան լայնության կոորդինատներով։
Ռադարը ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հետ կապված տարածաշրջանային վաղ նախազգուշացման և հրթիռային պաշտպանության ցանցի հանգույց է։

Русский